Սփյուռք

Արամ Ա-ն Ցեղասպանության տարելիցի առիթով զորակցություն է ստացել Սերբիայի դեսպանից

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Ցեղասպանության տարելիցի առիթով զորակցություն է ստացել  Սերբիայի դեսպանից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը վեհարանի իր գրասենյակում ընդունել է Լիբանանում Սերբիայի դեսպան Ալեքսանդր Ռեսթիչին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Այցելության նպատակն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայ ժողովրդինզորակցություն հայտնելը: Հանդիպմանը քննարկվել են Միջին Արևելքի ընդհանուր իրավիճակը և հայ ու սերբ ժողովուրդների հարաբերությունները:

Նորին Սրբությունը ողջունել է Հայաստանի և Սերբիայի հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը և շեշտել մարդու իրավունքների հարցերի շուրջ երկու ժողովուրդների համագործակցությունը՝ հանուն արդարության հաստատման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում