Սերգեյ Մովսիսյանն առաջարկում է դրական մոտեցում ցույց տալ բրոնզե մեդալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիհավաքանի անդամ Սերգեյ Մովսիսյանի կարծիքով բրոնզե, մեդալին պետք է դրական մոտեցում ցուցաբերենք:

«Իհարկե, մեզնից ավելի մեծ արդունք էին սպասում, բայց, ինչպես ասել էինք, այս առաջնությանը մասնակցում էին ուժեղագույն թիմերը: Նույնիսկ մրցաշարի վերջին տուրը ցույց տվեց, որ թույլ թիմեր չկաին: Բայց իմ, կարծիքով, երրորդ տեղը մեզ համար լավ է՝ հաշվի առնելով այն, որ լավ չէինք սկսել: Թեպետ ես և Վլադիմիր Հակոբյանը լավ չխաղացինք, բայց թիմը ցույց տվեց, որ կարող է, և մյուս անդամներն էլ օգնեցին մեզ: Մենք միայն վերջում հասանք մեր առավելագույնին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնեց հայ շախմատիստը:

Խոսելով այն մասին, թե արդյոք վատ խաղի պատճառն ա՞յն էր, որ մրցաշարը մեզ մոտ էր անցկացվում, Մովսիսյանը պատասխնեց. «Մեզ մոտ անցկավված 1996 թվականի օլիմպիադային միայն Վլադիմիր Հակոբյանն է եղել թիմից, և հիմա դժվար է համեմատելը: Ոչ միայն ինձ, այլ նաև բոլորի համար հեշտ չէր խաղալ այս մրցաշարում, մի քիչ կաշկանդված էինք խաղում: Պետք է դրական մոտենանք բրոնզե մեդալին»:

Շախմատի աշխարհի հոբելյանական առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը՝ 15 միավորով: Ուկրաինան երկրորդն էր՝ 12 միավորով, իսկ Հայաստանի շախմատի հավաքականը՝ երրորդը:

Այս տարվա մրցաշարը բացառիկ էր. առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մասնակից 50 շախմատիստներից 49-ը կրում էին գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:

Հայերեն

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ