«Վերապրած մշակույթ» գիտաժողովում ներկայացվում է հայկական ձեռագրական մշակույթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մատենադարանում «Վերապրած ձեռագրեր» ծրագրի շրջանակներում ապրիլի 28-ին մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, երկօրյա գիտաժողովին ներկայացվում են Մեծ եղեռնի տարիներին հայկական մշակութային արժեքների կողոպուտի ու յուրացման պատմությունը, էջեր Զեյթունի ավետարանի փրկության պատմությունից, «Մշո Ճառընտիրի» նշանակությունը հայագիտության համար, Հայկական Զմյուռնիան և ձեռագրական ժառանգությունը։ Անդրադարձ է կատարվում բազմաթիվ այլ թեմաների։

Միջազգային գիտաժողովը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Գիտաժողովի բացման խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նկատել է, թե գիտաժողովի յուրահատկությունն այն է, որ ուղեկցվում է Ցեղասպանությունը վերապրած ձեռագրերի ցուցադրությունով։ Ծրագրի այդ երկու մասերը փոխլրացնում են միմյանց, աղերսվում են մեկը մյուսի հետ՝ որպես մեկ ամբողջություն։ Ըստ Մատենադարանի տնօրենի՝ իրենց նպատակն է եղել ցուցադրել ոչ միայն մեր կորուստների ահռելիությունը, այլև մեր պահպանված ժառանգության ուժն ու զորությունը, կենսականությունն ու պայծառությունը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Մատենադարանում վերանորոգվել է ավելի քան 300 ձեռագիր, և դրանցից կարելի է ասել, որ յուրաքանչյուր երկրորդն անցել է Եղեռնի դաժան ճանապարհով: Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք և փոխշաղկապված են։

Երկօրյա գիտաժողովում ի մի են բերվում այն գիտական աշխատանքները, որոնք կատարել են Մատենադարանի գիտաշխատողները հատկապես ձեռագրերի ուսումնասիրման ընթացքում։ Գիտաժողովին մասնակցում են մոտ 25 երիտասարդ գիտնականներ, այդ թվում՝ հայագետներ Բրազիլիայից, ԱՄՆ-ից։

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը