Փարիզում կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ապրիլի 28-ին կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ցուցահանդեսի բացմանը մասնակցելու է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ այդպիսով ևս մեկ անգամ փաստելով իր հավատամրությունը հայ համայնքին և Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը: Ցուցահանդեսն այցելուներին կներկայացնի 1915-ի ողբերգական դեպքերի պատմությունը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ու Փարիզի քաղաքապետը մասնակցել են Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ին ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի՝ անջատվել էին նաև«Էյֆելյան» աշտարակի լույսերը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան