Թուրքիայում շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում. թուրք պրոֆեսոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կրթական համակարգը կառավարվում է պետության կողմից, և երիտասարդները հնարավորություն չունեն ծանոթանալու պատմությանն ու իրականությանը: Այս մասին Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց թուրք պրոֆեսոր Ջեմ Թերզին` ընդգծելով, որ սեփական պատմությանը ծանոթանալու համար բազմաթիվ խոչընդոտներ կան:

«Այդ առումով պարտադիր պայման է, որ փոխվեն պատմության դասագրքերը: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում: Բայց, մյուս կողմից էլ, ցանկացած սուտ և ճնշում իր հակառակ ազդեցությունն է թողնում: Այսօր կան բազամթիվ միություններ և կազմակերպություններ, գիտնականններ և գործիչներ, որոնք դեմ են դուրս գալիս ժխտողական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Թերզին:

Նրա համոզմամբ` Թուրքիայի ապագան փոխվելու է միայն Հրանտ Դինքի նման մարդկանց շնորհիվ: Այն հարցադրմանը, որ Թուրքիայում Դինքի նմաններին թույլ չեն տալիս ապրել, Թերզին պատասխանեց. «Ցավոք սրտի, նրա սպանությունը Ցեղասպանության շարունակությունն էր: Պետք է թույլ չտանք, նման բաներ կրկնվեն»:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ