Թուրքիան պարտվում է ճշմարտության դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ը հայ դատի պայքարի ամփոփումը չէ, այլ նոր գլխի սկիզբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովը՝ միաժամանակ իր խորին հիասթափությունը հայտնելով ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հայտարարության վերաբերյալ:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապից և Գերմանիայից մինչև Իսրայելի Նախագահ Ռիվլին և Եվրոպական խորհրդարան, աշխարհի առաջնորդները միավորվեցին այս ամիս ՝ Հայոց ցեղասպանությունը կոչելու իր համապատասխան անունով՝ ցեղասպանություն: Ցավոք սրտի, Նախագահը կրկին ընտրեց լինել ԱՄՆ այն նախագահներից մեկը, որոնք, քաղաքական նկրտումներից ելնելով, աչք են փակել ցեղասպանության վրա»,- ասվում է հանձնաժողովի հաղորդագրությունում:

«Ակնհայտ է, որ ԹուրքիանՆյու Յորքից մինչև Կալիֆորնիա և ամենուր պարտվում է ճշմարտության դեմ պայքարում»,- նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովի մեջ ընդգրկված 19 կազմակերպությունները՝ մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերը. «Տիեզերքիբարոյական աղեղը երկար է,բայց այնթեքվածէ դեպի արդարություն»:

«Մի օր շուտ մեր նախնիները կհիշվեն այն արժանապատվությամբ և հարգանքով, որին նրանք արժանի են: Երբեք մի′ մոռացեք 1915-ը»,- կոչ է անում հանձնաժողովը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ