Լեզուն պարզապես հնչյունաբանություն չէ, այլ՝ աշխարհընկալման համակարգ. Տիգրան Մանսուրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամեն մի լեզու աշխարհընկալման համակարգ է, իսկ երաժշտությունը՝ հիմնավոր և ակադեմիական երևույթ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվող Երաժշտական համաժողովի ընթացքում այս մասին նշեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:«Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերեն, արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ, որը համապատասխանում է հայերենին: Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ: Թումանյանի Գիքորը հարցնում՝ «Ինչպե՞ս է Ծաղիկ կովը»: Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է, անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորը փաստում է՝ մենք հարյուր տարուց ավելի թևակոխել ենք կոմպոզիտորական մտածողության շրջան, մտել ենք մի սահման, որը ճանաչում է կոմպոզիտորությունը: «Ինչպե՞ս լինել կոմպոզիտոր և հայ, չկորցնել դեմքը: Այ սրա չափանիշը նույնպես տվել է Կոմիտասը. Կոմիտասին հետևելը ճիշտ է»,-նշեց Մանսուրյանը:

Նա նաև փաստեց, որ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն իր հետ զրույցներից մեկում հայերի մասին խոսելիս նշեց, որ երբ հայերը հանդիպում են իրար՝ լուրջ բաների մասին չեն խոսում, իսկ օտարների մեջ լուրջ բաների մասին են խոսում: «Մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել»,-այսպես մեկնաբանեց Մանսուրյանը: Համաժողովի ընթացքում հատվածներ հնչեցին կոմպոզիտորի գործերից:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվում է Երաժշտական համաժողով, որին մասնակցում են Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժամանակ անցկացվում են քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին:

Հայերեն

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան