Մարզային

Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա միջոցառումները Գյումրիում եզրափակվեցին մոմավառությամբ

1 րոպեի ընթերցում

Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա միջոցառումները Գյումրիում եզրափակվեցին մոմավառությամբ

ԳՅՈՒՄՐԻ« 24 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումներն ավարտվեցին Գյումրու կենտրոնական հրապարակում: Երեկոյան ժամը 20:00-ին, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած ցուրտ եղանակին« Գյումրու կենտրոնական հրապարակ էին եկել շատ գյումրեցիներ՝ մոմ վառելու ու աղոթք հղելու առ Աստված՝ հանուն հավատքի զոհված հայերի հոգիների հանգստության:

Առավոտյան Գյումրու Բագրատունյաց այգում տեղի էր ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացման արարողությունը, այնուհետև պսակադրություն Հերհերի ձորում, իսկ երեկոյան Գյումրու Վ© Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հարյուրամյա լռություն» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում