Թուրքիան մեղադրել է Պուտինին երևանյան հայտարարությունների համար
1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ,24ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական Անկարան քննադատել էՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ժամանակ արված հայտարարությունների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդել էGazeta.ru կայքը: «Հաշվի առնելով զանգվածային սպանությունները, արտաքսելը…որոնք նախորդ դարին Ռուսաստանն իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում…մենք գտնում ենք, որ նա (Ռուսաստանը-խմբ.) ինչպես ոչ ոք պետք է լավ իմանա` ինչ է ցեղասպանությունը և ինչպիսին են նրա իրավական սահմանները»,- նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Գործակալությունը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին: