Ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը հիշատակել են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերին:

«Չեք կարող թաղել ճշմարտությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերհիեշով Հայոց ցեղասպանության անմեղ զոերին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Օզբիլիսը: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը` «Հիշում ենք» մակագրությամբ: Մոսկավայի «Սպարտակ»-ի անդամ Յուրա Մովսիսյանն էլ գրել է. «Ահավոր է պատկերացնել, թե կատարվել է այդ ամենը»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրոխորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, այլ հեղինակավոր կազմակերպություններ:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը