1915թ. հազարամյակներով իր բնօրրանում ապրած հայ ժողովուրդը պետական ծրագրով բնաջնջվեց. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր տարի առաջ սոսկ հայ լինելու պատճառով մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց` հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեկնարկած ոգեկոչման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության խորհրդի եւ դրա ժխտողականության հանցավոր վտանգների մասին:

«Այսօր մենք Ծիեծռնակաբերդի բարձունքում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը` ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում եւ կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915թ. թվականին եւ շարունակվեց հաջորդ տարիներին աննախադեպ է իր ծավալներով եւ հետեւանքներով: Հայ ժոողովրդի արեւմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել է իր տանը, իր բնօրրանում, իր հարենիքում տեղահանվեց եւ բնաջնջվեց պետական մշակված ծրագրով` բանակի, ոստիկանության եւ այլ պետական կառույցների եւ հատուկ այդ նպատակով բանտերից ազատված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ: Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց` հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագությունը»,- ընթացող ոգեկոչման արարողության ժամանակ ասել է ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար