Ֆանտաստիկ գործ է կատարվել «24/04» նվագախմբի համերգն իրականացնելու համար. Հովհաննես Չեքիջյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի խմբավար, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը տպավորված է «24/04» նվագախմբի երաժիշտներով: Մաեստրոն փաստում է՝ այս համերգը իրականացնելու համար ֆանտաստիկ գործ է կատարվել:

«Շատ խոշոր կազմակերպչական աշխատանք էր պահանջում, բայց հաջողվել է: 43 երկրից եկել են լավագույն նվագախմբերի լավագույն երաժիշտները: Հավաքվել են, և մեր խնդիրը մեզ հետ առաջ են քաշում: Սա խոշոր երևույթ է: Չլսված լավ է հնչում նվագախումբը, բարձր կարգի երաժիշտներ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննես Չեքիջյանը:

Մաեստրոն շնորհավորեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին գաղափարի և ձեռնարկի հաջողության համար: Չեքիջյանը ևս մասնակցելու է ապրիլի 24-ի համերգին: Նա ղեկավարելու է համերգի «Հիշողություն» հատվածը:

«Շատ տպավորված եմ այն փաստից, որ նման դիրիժորներ են հրավիրված՝ մեկը մյուսից լավ: Այնպես որ, դա էլ բարձրացնում է գործի մակարդակը»,-հավելեց նա:

Աշխարհի 43 երկրի 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբը վերջին փորձերն է կատարում ապրիլի 24-ի համերգին ընդառաջ: «Վերածնունդ» խորագրով համերգը տեղի կունենա ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում: Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կատարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը:

Մենակատարների թվում են նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենաշատ պահանջված սոպրանոներից է:

Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:

Ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում:

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա