Երևան կժամանի Միլորադ Դոդիկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկնապրիլի 22-ին կժամանի Երևան: Այցը նախատեսված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական «Ռեգնում» գործակալությունը:
Օրերս Միլորադ Դոդիկը «1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հայտարարություն էր ուղարկել խորհրդարան: «Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,- ընդգծել էր Դոդիկը:
Ապրիլի 23-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահների հետ Երևան է ժամանելու նաև Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը:
Լուսանկարը` wikipedia