Սերժ Թանկյանի հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Հանրապետության հրապարակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հարյուրավոր երկրպագուներ այժմ գտնվում են Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ կանգ են առել ռոք խմբի երգիչները: Երկրպագուներն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին, որ վաղուց էին սպասել Թանկյանի համերգին Երևանում և նրանցից շատերի երազանքն իրականություն է դարձել: «Նա իսկական հայ է, մեծատառով մարդ, շատ լուրջ գործ է կատարում իր երկրի և ժողովրդի համար: Ապրիլի 24-ի իր համերգով նա կրկին կոչ կանի ամբողջ աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները: Մենք հիանում ենք նրա այդ խիզախ արարքով և ոգեշնչվում այն երաժշտությամբ, որը նա է ներկայացնում»,- ասաց Թանկյանի երկրպագուներից՝ Մարինե Գրիգորյանը:

Խմբի անդամներից ոմանք պատուհանից հետևում էին երկրպագուներին, ովքեր ավելի էին ոգևորգվում և սկսում կատարել խմբի հայտնի ստեղծագործություններից հատվածներ, պարբերաբար վանկարկելով խմբի անդամների անունները:

Ռոք խումբն ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք մենահամերգով դեռ չի եզրափակի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը, որի ընթացքում խումբը հասցել է լինել տարբեր երկրներում` Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան: Աշնանը նախատեսվում են խմբի համերգները Բրազիլիայում և Արգենտինայում: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլոյի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում:

Հայերեն English

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի