Իրաքի Շանգալ նահանգի ղեկավարը Հայաստանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Շանգալ նահանգի նահանգապետ Մայսար Հաջի Սալիխը Հայաստանում է և կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ եզդիներին էլ տարբեր տարիների ենթարկվել են ցեղասպանության, և այսօր հայ ժողովրդի կողքին են: «Մեր ցավն ընդհանուր է, և այսօր ես Հայաստանում եմ, մասնակցելու եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես եկել եմ Հայոց ցեղասպանությունը դատապարտելուև այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սալիխը:

Նա նշեց, որ հիմնականում իր ծնողների պատմածով կարող է ասել, որ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված հայերին Շանգալում շատ լավ են ընդունել, և մինչ վերջերս՝ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից Շանգալի վրա հարձակումը, այնտեղ շուրջ 145 հայկական ընտանիք է ապրել: «Թեև այս պահին մենք էլ ենք գտնվում շատ ծանր վիճակում, քանի որ Շանգալի մի մասը շարունակում է մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո, սակայն, ամեն ինչով պատրաստ ենք օգնել բարեկամ հայ ժողովրդին: Մենք նաև վստահ ենք, որ այդ օգնությունը փոխադարձ է լինելու»,- հայտարարեց Շանգալի նահանգապետը:

Նա ընդգծեց, որ մինչ ահաբեկիչների կողմից հարձակումը, Շանգակում բնակվում էր 400-450 հազար եզդի: Սալիխը հայտնեց, որ շուրջ 7 հազար եզդի սպանվել է ահաբեկիչների կողմից, և հազարավոր եզդիներ գտնվում են գերության մեջ: Շանգալի նահանգում ապրող մյուս եզդիները փախել են և ապաստան են գտել տարբեր շրջաններում: «Ամենացավալին այն է, որ մենք 21-րդ դարում ականատես ենք լինում ստրկավաճառության դեպքերի: Ահաբեկիչների կողմից գերեվարված եզդի կանայք և աղջիկները վաճառվում են ստրկության: Սակայն, մենք շարունակում ենք պայքարը, և մեր նպատակն է վերադարձնել Շանգալը, քանի որ բոլորը սպասում են իրենց բնօրրան վերադառնալուն»,- հավելեց Շանգալի նահանգապետը:

Հայերեն English

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ