Քաղաքականություն

Հայաստանը ձգտելու է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման. Օլեգ Եսայան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ձգտելու է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման. Օլեգ Եսայան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանը ձգտելու Է հասնել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, քանի որ դա Հայաստանի ազգային անվտանգության հարց Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ «Նովոստին», ապրիլի 17-ին ասել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

«Քանի որ ներկայիս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, նա անմիջական պատասխանատվություն է կրում: Մենք ձգտելու ենք հասնել միջազգային ճանաչման, որովհետեւ դա վերաբերում Է մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, ցեղասպանության զոհ դառնալով, մենք, ասես, պարտականություն ենք ստանձնել հետագա սերունդների հանդեպ, ընդ որում՝ ոչ միայն մեր ժողովրդի: Մենք պարտավոր ենք դառնալ այդ պայքարի առաջամարտիկը»,-ասել է դեսպանը՝ ելույթ ունենալով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողովում:

Մեկնաբանելով այն փաստը, որ աշխարհի ոչ բոլոր պետություններն են ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը` դիվանագետը նշել է, թե խնդիրն այն Է, որ մինչ այժմ աշխարհում առկա Է քաղաքական անտաբերությունը եւ, որ հատկապես նկատելի Է, քաղաքական նպատակահարմարությունը:«Իսկ դատապարտումը հարկավոր Է բոլորին, ոչ միայն հայ, այլեւ թուրք ժողովրդին: Անխուսափելի են նորմալ հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ, բայց դրա համար որոշակի քայլեր են հարկավոր»,-հավելել Է դեսպանը:

Դրա հետ մեկտեղ դիվանագետն ընդգծել Է, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումները, որոնք անցկացվում են Ռուսաստանում եւ աշխարհի այլ երկրներում, «ուղղված չեն Թուրքիայի, թուրք ժողովրդի դեմ»: «Ավելին, մենք ուրախ ենք, որ ողջամիտ խոսքեր են հնչում նաեւ այն կողմից: Մենք վստահ ենք, որ համընդհանուր ճանաչումն ու դատապարտումն անխուսափելի Է: Հայերը կշարունակեն ինտենսիվորեն շարժվել այդ ուղղությամբ»,-ասել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում