Հասարակական

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում ապրիլի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը ապրիլի 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 2-3, աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ, ապրիլի 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին, 20-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 18-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +24 աստիճան, ապրիլի 22-ին՝ +22 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում