Քաղաքականություն

Պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի շահերից է բխում. Սպիտակ տուն

2 րոպեի ընթերցում

Պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի շահերից է բխում. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին 1,5 միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան երթի են դատապարտվել դեպի անապատ: Այդ մասին, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Մեծ եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին:

«Մենք ընդգծել ենք նաև, որ մենք ողբում ենք մահվան այդ դեպքերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում:Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը:Նրա խոսքով՝ պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը:

«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի», - ասել է Ջոշ Էրնսթը:

Լուսանկարը` wikipedia

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում