Հասարակական

Քարտեզագրվել են Արեւմտյան Հայաստանի նահանգները

2 րոպեի ընթերցում

Քարտեզագրվել են Արեւմտյան Հայաստանի նահանգները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության փաստերն այսուհետ հասանելի են նաեւ քարտեզների տեսքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի առաջարկով «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը հրապարալել է թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ:

Քարտեզների շնորհանդեսի ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Մարտին Սարգսյանը շեշտեց, որ այն պատմաքարտեզագրական մտքի մեծ ձեռքբերումն է եւ ունի քաղաքական նշանակություն:

«Հայագիտության զինանոցը հարստացավ նոր արժեքավոր քարտեզներով, որոնք նորովի ու հաջողված, գիտական բարձր մակարդակով կատարված, հայագիտական լայն տեղեկատվությամբ օժտված նյութեր են: Յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ, որոնք կարելի է անվանել հայ քարտեզագրական եւ աշխարհագրական մտքի նվաճում»,- ասաց Սարգսյանը: Հայոց ցեղասպանությունը փաստերով ներկայացվում է Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Վանի, Սեբաստիայի, Կարսի, Ադանայի քարտեզներում:

Քարտեզներում ներկայացված են ինքնապաշտպանության կետրոնները, հայ բռնագաղթյալների մահվան ուղիները, զանգվածային կոտորածների վայրերը, ճամբարները, Ցեղասպանության հետեւանքով ավերված վանքերը, եկեղեցիները, բերդերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում