Հասարակական

Արամ Ա-ի նախագահությամբ սկսվել է մեռոնի պատրաստության արարողությունը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ի նախագահությամբ սկսվել է մեռոնի պատրաստության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորությամբ սկսվել է մեռոնի պատրաստության արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից, համաձայն արարողակարգի՝ ապրիլի 16-ի առավոտյան ժամը 8-ի ժամերգությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ բույսերի օրհնությունից հետո Վեհափառ Հայրապետը պետք է վառի մեռոնի պատրաստության կրակը, որը պետք է վառ մնա 48 ժամ:

Ապրիլի 18-ի առավոտյան ժամը 9-ին կրակը կմարեն, և եփված մեռոնը կսառի մինչև կեսօրվա 12-ը: Ապա մեռոնը կտեղափոխվի գանձատուն, որտեղ զտման աշխատանքներ տեղի կունենան:

Մայիսի 2-ի երեկոյան ժամերգությունից հետո եփված և զտված մեռոնը կտեղադրվի պատմական մեռոնի կաթսայի մեջ, որը կտեղափոխվի Կաթողիկոսարանի Մայր տաճարի խորան՝ մինչև մեռոնի օրհնության օրը:

Հայ եկեղեցու Սրբալույս մեռոնը օրհնվում է յոթ տարին մեկ անգամ: Սբ մեռոնի պատրաստությունն ամիսների երկար աշխատանք է պահանջում: Այն պատրաստվում է 40-ից ավելի բույսերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում