Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում ապրիլի 16-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին` օրվա երկրորդ կեսին, 20-ին` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, 20-ի գիշերը ևս 3 աստիճանով: Քամին արևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 16-18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին` օրվա երկրորդ կեսին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան, ապրիլի 17-ին՝ +20, ապրիլի 18-20-ին՝ +22 աստիճան: