Անկարան հոխորտում է: Թուրքական լրատվամիջոցների առաջին արձագանքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և դրա ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների գլխավոր լուրերի շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվական դաշտի առաջատար այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Հուրիեթ»-ը, «Միլլիեթ»-ը, «Ռադիկալ»-ը, CNN Turk-ը և այլն, փաստել են, որ Ֆրանցիսկոսը պատմական պատարագի ժամանակ հայերի հետ կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է. «Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցսիկոսը 1915 թվականի դեպքերի ժամանակ զոհվածների հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ հայտարարել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը եղել են հայերը»:

«Միլլիեթ»-ը ևս, փաստելով, որ Ֆրանցսիկոս պապը հայերի հետ տեղի ունեցածն անվանել է «ցեղասպանություն», հավելել է, որ պատարագը տևել է շուրջ 1.5 ժամ և դրան ներկա են եղել ինչպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Թուրքական մեկ այլ լրատվական` Hurriyet Daily News-ը, որը լրատվությունը ներկայացնում է անգլերերնով, մեջբերել է Ֆրանցիսկոսի ելույթից հետևյալ հատվածը. «Նախորդ դարի ընթացքում մարդկությունը ապրել է երեք զանգվածային և նմանը չունեցող ողբերգություն: Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, տեղի ունեցավ ձեր` հայ ժողովրդի հետ»:

Թուրքական «Ռադիկալ»-ը, գրելով, որ Հռոմի պապը պատարագի ժամանակ հայերի հետ կատարվածն ավանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հավելել է, որ Ֆրանցիսկոսն առաջին անգամը չէ, որ հայտարարում է, թե «թուրքերի կողմից հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն է»:

Պատարագին կարճ անդրադարձ կատարել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը, որը ևս գրել է, որ պատարագի ամենասկզբում ելույթի ժամանակ Հռոմի պապն ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացվել»:

«Ջիհան» գործակալությունը նույնպիսի անդրադարձ է կատարում պատարագին, հիշեցնելով նաև, որ նախորդ տարի Պապն այցելել է Թուրքիա և հանդիպել նախագահ Էրդողանին:

Նմանօրինակ բովանդակությամբ հրապարակումներ են արել նաև թուրքական CNN Turk-ը, «Զաման»-ը, «Դողան»-ը, «Հաբերլեր»-ը և այլ լրատվականներ:

«Ջումհուրիյեթ»-ը փորձել է ճշտել թուրքական նախագահական աշխատակազմի արձագանքը, սակայն փաստել, որ պաշտոնական Անկարան այս պահին ասելիք չունի:

Իսկ ահա «Աքշամ»-ը գրում է, որ Անկարան կոշտ պատասխան է նախապատրաստում, հաղորդելով, որ այս պահին Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կապի մեջ է դիվանագիտական ներկայացուցչությունների հետ և ծանոթանում է Հռոմի քահանայապետի ելույթի բովանդակությանը:

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը