Սփյուռք

Արամ Ա-ն ժամանել է Վատիկան

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ժամանել է Վատիկան

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Վատիկան՝ մասնակցելու ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից, Արամ Ա-ի գլխավորած պատվիրակության կազմը բավական ներկայացուցչական է: Պատվիրակությունում են Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Կիպրոսի Հայոց Թեմի առաջնորդ Նարեկ արքեպիոսկոպոս Ալմեզյանը, Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Եփրեմ արքեպիոսկոպ Թապագյանը: Արամ Առաջինը ներկա կգտնվի նաեւ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում