Սփյուռք

Ֆրանցիսկոս Պապի հրավերով Արամ Ա.-ն մեկնել է Վատիկան

1 րոպեի ընթերցում

Ֆրանցիսկոս Պապի հրավերով Արամ Ա.-ն մեկնել է Վատիկան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի անձնական հրավերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ապրիլի 10-ի առավոտյան մեկնել է Վատիկան:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետի պատվիրակության կազմում են Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեմեզյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Եպս. Փանոսյանը, Գերաշնորհ Տ. Եփրեմ Արք. Թաբագյանը, գավազանակիր Հոգշ. Տ. Նշան Աբղ. Լախոյանը և ազգային բարերար տեր և տիկին Ալեքքո Բեզիքյանները:

Նորին Սրբությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Վատիկանի Ս. Պետրոս տաճարում Պապի մատուցելիք սուրբ ու անմահ պատարագին: Վեհափառ Հայրապետն իր պատվիրակությամբ նաև ներկա կգտնվի այս առիթով տեղի ունենալիք միջոցառումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում