Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ասորի կուսակցությունը ներկայացնող պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ասորի կուսակցությունը ներկայացնող պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ապրիլի 9-ին ընդունել է ասորի կուսակցությունը ներկայացնող պատվիրակության անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Աշխարհի տարբեր վայրերում իրենց կենտրոններն ունեցող ասորի կուսակցության նպատակն է պաշտպանել իր համայնքների շահերը, ինչպես նաև արդարություն պահանջել Թուրքիայից: 1915թ.-ին ասորիները ևս թուրքերի կողմից ենթակվել են ջարդերի:

Պատվիրակության այցելության նպատակ էր Նորին Սրբության միջոցով շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը, որը հատուկ հոգածություն է ցուցաբերում Հայաստանում հաստատված ասորիների փոքրաթիվ համայնքի նկատմամբ, ինչպես նաև երախտագիտություն հայտնելու ՀՀ խորհրդարանին, որը վերջերս պաշտոնապես ճանաչել է ասորիների ջարդը ցեղասպան Թուրքիայի կողմից: Պատվիրակությունը նաև իր գոհունակությունն է հայտնել Լիբանանում և այլ երկրներում սերտ հարաբերությունների համար, որը գոյություն ունի հայերի և ասորիների միջև՝ հատկապես Թուրքիայի նկատմամբ իրենց ունեցած պահանջատիրական աշխատանքների շրջանակներում:

Պատվիրակությունը շեշտել է, որ իրենց ամբողջական մասնակցությունը կունենան Լիբանանում և այլուր կազմակերպվելիք՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ձեռնարկներում:

Ողջունելով ասորի կուսակցության զորակցությունը Հայ դատի նկատամամբ՝ Նորին Սրբությունը նշել է, որ հայ և ասորի ժողովուրդները նույն ճակատարգին են ենթարկվել ցեղասպանի կողմից, իրենց պահանջները նույնն են և, հետևաբար, անհրաժեշտ է ամբողջական գործակցությունը երկու ժողովուրդների միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում