Թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման գործիքակազմը. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայասատանի դիրքորոշումը վերահաստատել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ընդգծելով, որ հայկական կողմը երբեք որևէ նախապայման առաջ չի քաշել: Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդման եթերում` «արդյոք Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման որևէ ազդակ տեսնո՞ւմ է» հարցին ի պատասխան` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տարիներ առաջ հայկական կողմը հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկել է, երբ ստորագրվել են հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, սակայն մի քանի պատճառներից ելնելով` թուրքական կողմը հրաժարվել է իր վրա վերցրած պարտականություններից և չի վավերացրել դրանք:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանը Թուրքիայի առաջ երբեք որևէ նախապայման, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը, առաջ չի քաշել: Վերջերս ես Թուրքիայի նախագահին նամակ ուղարկեցի` հրավիրելով ապրիլի 24-ին գալ Հայաստան` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն թուրքական կառավարությունն այս անգամ էլ վարվեց այնպես, ինչպես միշտ, և ոչ միայն հրաժարվեց մասնակցել արարողություններին, այլև հակադարձ առաջարկ արեց` հրավիրելով ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարվան նվիրված միջոցառումներին: Բոլորին հայտնի է, որ ապրիլի 24-ին Գալիպոլիի մարտերը ոչ սկսել, ոչ էլ ավարտվել են և բոլորը գիտեն, որ այդ մարտերի հաղթանակն այդ օրը թուրքերը երբեք չեն նշել: Այսինքն, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման գործիքակազմը և այս անգամ էլ փորձում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարվա տոնումն օգտագործել գուցե ևս մեկ անգամ մեզ ինչ-որ բան ապացուցելու կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը ցեղասպանության տարելիցի միջոցառումներից շեղելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է ՀՀ Նախագահը: Նա անդրադարձել է նաև թուրքական հասարակության ներսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին` ասելով. «Ես չգիտեմ, թե ինչ արագությամբ թուրքական հասարակությունում կմեծանա այն մարդկանց թիվը, ովքեր իրոք պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը և ազատվել այդ ծանր բեռից, բայց ամեն դեպքում մենք այստեղ տեսնում ենք դրական զարգացում: Ես շնորհակալ եմ այն թուրք քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին երկու արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, իսկ 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը