Ստամբուլի համալսարանում Հայոց ցեղասպանության մասին կոնֆերանսի անցկացման շուրջ խոսակցությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բիլգի համալսարանում նախատեսված «Հայոց ցեղասպանություն. hասկացություններ և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովի իրականացման շուրջ խոսակցությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն բանից հետո, ինչ լուրեր տարածվեց, որ Բիլգի համալսարանը չեղյալ է հայտարարել համաժողովը, համալսարանից շտապեցին հերքել այդ տեղեկատվությունը:

«Ակոս»-ի հաղորդմամբ, համալսարանի ռեկտորատից հաղորդել են, որ իրենց որևէ դիմում չի ներկայացվել համաժողով անցկացնելու վերաբերյալ, հետևաբար այն չեղյալ համարելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Համաժողովի կազմակերպիչները, սակայն, «Ակոս»- հետ զրույցում նշել են, որ համալսարանից արված մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը: Նրանք ընդգծել են, որ մարտի 17-ին համապատասխան դիմումը ներկայացվել է գլխավոր քարտուղարությանը, ինչից հետո համաժողովի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի էջում, սակայն ավելի ուշ այնտեղից հեռացվել է:

Ստամբուլի Բիլգի համալսարանում նախատեսված համաժողովի կազմակերպիչները Թուրքիայի «Պատմության հիմնադրամը» և Կալիֆորնիայի համալսարանն (UCLA) էին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովի մասնակիցների թվում են լինելու Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրք Մոզեսը, Մյուջ Գոչեկը, Քեթի Կարմայքլը, Կեյթ Ուաթենփոն և այլոք:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը