1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան, մարտի 28-ին` +21, մարտի 29-ին` +19, մարտի 30-31-ին` +14 աստիճան: