1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներնավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրմանաշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: