Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը հավանություն է տվել քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի հանդիպման կազմակերպմանը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հավանություն է տվել քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի հանդիպման կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մարտի 24-ի առավոտյան այցելել է քրիստոնյա-իսլամ երկխոսության հանձնախմբի ատենապետ էմիր Հարըս Շեհաբը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա էր նաև նույն հանձնախմբի հայ համայնքի ներկայացուցիչ Ժան Սալմանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Միջին Արևելքի և հատկապես Լիբանանի իրավիճակին առնչվող հարցեր ու մտահոգություններ: Էմիր Շեհաբը Նորին Սրբությանը հայտնել է, որ նախատեսվում է քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպում կազմակերպել մարտի 30-ին: Վեհափառ Հայրապետը հավանություն է տվել նման հանդիպման կայացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում