Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը, ասորի և ղպտի եկեղեցիների պետերը Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող հայտարարություն են ընդունել

3 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը, ասորի և ղպտի եկեղեցիների պետերը Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող հայտարարություն են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, ղպտի եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքի և ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքի միջև: Հանդիպումը մասն էր շուրջ քսան տարի առաջ Միջին Արևելքում իրենց կենտրոնը ունեցող Արևելյան Ուղղափառ «Ոչ-Քաղկեդոնական» քույր եկեղեցիների հոգևոր պետերի համախմբման։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ ստեղծված կառույցի նպատակն է Միջին Արևելքում գործակցություն ծավալել հայ, ասորի և ղպտի եկեղեցիների միջև: Միջեկեղեցական գործակցության կազմակերպչական հարցերի համար կազմվել է գործադիր հանձնախումբ, ինչպես նաև ենթահաձնախմբեր: Մեծի Տանն Կաթողիկոսության կողմից գործադիր հանձնախմբին մասնակցել են Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը և Կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը։Գործադիր հանձնախումբը զեկույց է ներկայացրել հոգևոր պետերին, որից հետո նրանք հայտարարությամբ են հանդես եկել։

Հայտարարությունն անդարդառնում է Միջին Արևելքի ընդհանուր վիճակին, դատապարտում է ծայրահեղական շարժումների գործողություններն անմեղ մարդկանց ու, հատկապես, քրիստոնյա համայնքների նկատմամբ, շեշտվում է իսլամ-քրիստոնյա համակեցության կարևորությունը՝ փոխադարձ հանգանքի ու վստահության վրա հիմնված, ինչպես նաև շեշտվում է արևելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնականությունն ամրապնդելու կարևորությունը: Հոգևոր պետերը հայտարարության մեջ ողջունել են արևելյան քույր եկեղեցիների աստվածաբանական երկխոսությունը կաթոլիկ, անգլիկան ու ուղղափառ եկեղեցիների հետ և ընդհանրապես միջեկեղեցական շարժման մասնակից դառնալը, նաև նշվել է Միջին Արևելքի հոգևոր պետերի հանդիպման կարևորությունը՝ նկատի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հայտարարությունը նաև անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և մեկ ու կես միլիոն հայ նահատակների սրբացմանը, կոչ է ուղղվել եկեղեցիներին իրենց մասնակացությունը բերել հիշյալ կարևոր իրադարձություններին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում