Մշակույթ

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» համերգաշարը ուխտագնացություն կկատարի Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» համերգաշարը ուխտագնացություն կկատարի Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» համերգաշարի շրջանակներում երաժշտի երկրպագուները կարող են մասնակցել Երևան-Ստամբուլ ուխտագնացության: Ուխտագնացության շրջանակներում երաժիշտը Երևանի պետական կամերային երգչախմբի փոքր խմբով ծրագրում է հանդես գալ Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում և Ստամբուլում:

«Ամենայն հավանականությամբ, հայաստանյան 10 համերգ տեղի կունենա տեղի եկեղեցիներում: Ինձ համար միևնույն է`Թուրքիայում հայկական եկեղեցիներում համերգներին կփորձեն խանգարել, թե` ոչ, քանի որ ես անելու եմ իմ գործը: Միակ մտավախությունս այն է, որ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցում նախատեսված համերգը թույլ չեն տա կյանքի կոչել, որվհետև Անին Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի», - նշեց Տիգրան Համասյանը:

Պատասխանելով հարցին, թե ով է լինելու իր ուկնդիրը Թուրքիայում, երաժիշտը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, կլինեն տեղի հայեր. նա ակնկալում է տեսնել նաև սփյուռքից ժամանած հայերի:

Երևան-Ստամբուլ ուխտագնացությունը Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» խորագրով 100 համերգների մի մասն է: Դրանք տեսագրվելու են՝ վերածվելով վավերագրական ֆիլմի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում