Հասարակական

Մարտի 20-ին աշխարհում տոնում են երջանկության օրը

1 րոպեի ընթերցում

Մարտի 20-ին աշխարհում տոնում են երջանկության օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 20-ին ամբողջ աշխարհում տոնում են երջանկության օրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Տոնը 2012 թվականի հունիսի 28-ին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը մոլորակի յուրաքանչյուր մարդու բնական ցանկությունն է:

Նման օր սահմանելու առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացրել է Բութան Թագավորությունը: Առաջարկը պաշտպանել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում