Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ջատագով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի լուրջ ջատագով: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Մի քանի որ առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց ընդունեց մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, որում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր երկրներին և եվրոպական կառույցներին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և շարունակել նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այսպիսով, Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատում է, որ Ցեղասպանությունը և դրա ժխտումը մարդու իրավունքների բուն և հրատապ խնդիրներ են: Մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության այս ուղերձի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած զեկույցում խոսվում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին: «Զեկույցում խորհրդարանը Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում ապահովել կրոնական փոքրմասնությունների նկատմամբ հարգանքը, հատկապես, Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, ինչպես նաև եզդիները, հալածվում են ԻՊ-ի կամ ահաբեկչական այլ խմբերի կողմից»,- ընդգծեց փոխնախարարը:

Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև ահաբեկիչների կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացմանը՝ ընդգծելով, որ այդպիսով ուղիղ կապ անցկացվեց մարդկության դեմ անցյալի և ներկայի հանցագործությունների միջև: «Մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քայլը փորձ է ջնջել այլ ժողովուրդների հիշողությունը և ոչնչացնելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը և քաղաքակրթությունը»,- եզրափակեց փոխնախարարը:

Հայերեն English

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը