Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսը Կահիրեում կմասնակցի Միջին Արևելքի հոգևոր պետերի հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսը Կահիրեում կմասնակցի Միջին Արևելքի հոգևոր պետերի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մարտի 19-ի առավոտյան մեկնել է Կահիրե՝ մասնակցելու Միջին Արևելքի Արևելյան ուղղափառ եկեղեցիների հոգևոր պետերի հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած Միջին Արևելքի հոգևոր պետերի հանդիպմանը կմասնակցեն Վեհափառ Հայրապետը, Ղպտի եկեղեցու Թաուատրոս Բ. Պատրիարքը և ասորի եկեղեցու Իգնատիոս Աֆրամ Բ. Պատրիարքը:

Հանդիպման նախօրեին Վեհափառ Հայրապետը կհանդիպի հոգևոր պետերի կողմից կազմված գործադիր հանձնախմբի հետ, որի կազմում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոության կողմից ընդգրկված են Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը և Կաթողիկոսարանի Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ Գերպ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում