1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 19-ին` ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: