Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մարտի 13-ի առավոտյան իր գրասենյակում ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Հանդիպումն առիթ է հանդիսացել անդրադառնալու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին առնչվող աշխատանքներին և, ընդհանրապես, Հայաստան-սփյուռք գործակցության հետ առնչվող ծրագրերին: Նորին Սրբությունը բարձր է գնահատել Հրանուշ Հակոբյանի նվիրյալ աշխատանքը Հայաստան-սփյուռք հարաբերությունների առավել ամրապնդման գործում: