Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ժամանելու է Երևան

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ժամանելու է Երևան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին France Presse լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այո, նա կթռչի Երեւան»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն այդ հարցը քննարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 12-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

2015թվականի մարտի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում