Հասարակական

Արամ Ա-ն շնորհավորել է կանանց միջազգային տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն շնորհավորել է կանանց միջազգային տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է կանանց միջազգային տոնի առթիվ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ուղերձում մասնավորապես նշվել է. «Կանանց միջազգային օրը՝ մարտին 8-ը, կյանքում կանանց ունեցած դերակատարությունն ավելի շեշտելու հիշեցում է: Հայ ժողովուրդը հին դարերից սկսած հատուկ հարգանք և վերաբերմունք է ունեցել հայ կնոջ հանդեպ: Հայ կինը մեզ համար առաջին հերթին եղել է հայ մայր, այլ խոսքով՝ ընտանիքի դաստիարակը, մեր հոգեմտավոր արժեքների պահապանը, մեր ազգային ձգտումների ռահվիրան: Այսօր հայ մայրը վերանորոգ նվիրումով պետք է շարունակի պահել հայ ընտանիքի սրբությունը: Միաժամանակ մենք պարտավոր ենք ավելի շեշտել հայ կնոջ դերը մեր ազգային հավաքական կյանքում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում