Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Միջին Արևելքի իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Միջին Արևելքի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մարտի 5-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիկո կաթողիկոսության մայրավանքի գրասենյակում ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սիգրիդ Քաագին:Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներկա իրավիճակի և հատկապես նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Միջին Արևելքում տիրող ընդհանուր իրավիճակին:

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ Նորին Սրբությունն արտահայտել է իր տեսակետներն ու մտահոգությունները: Նա նաև խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի և հայ ժողովրդի արդար դատի մասին:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթում Լիբանանի մասին զեկույց պետք է ներկայացնի ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին և ապա Անվտանգության խորհուրդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում