Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է ԻՊ-ի կողմից ասորիների առևանգումը

2 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է ԻՊ-ի կողմից ասորիների առևանգումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է ասորական գյուղերի վրա ծայրահեղականների կողմից իրականացված հարձակումը և ասորիների առևանգումը՝ շեշտելով միջքրիստոնեական գործակցության հրամայական անհրաժեշտությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետը փետրվարի 26-ին այցելել է Լեռնալիբանանի ասորի համայնքի Մետրոպոլիտ Ջորջ Սալիբա արքեպիսկոպոսին: Վերջինս Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է ստեղծված իրավճակի մասին և հայտնել, որ շուրջ 5 հազար ասորիներ հեռացել են իրենց գյուղերից և ապաստանել Ղամիշլիում:

Հանդիպմանը ներկա է գտնվել Ազգային կենտրոնական վարչության անդամ Արա Դեմիրճյանը: Նա Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է հատկապես Ղամիշլիում տիրող ընդհանուր մտահոգությունների մասին: Նշվել է, որ Նորին Սրբությունը և Ազգային կենտրոնական վարչությունը հետևում են Սիրիայի ներսում տեղի ունեցող զարգացումներին և իրենց հնարավոր ամեն ինչ անում են՝ օգտակար լինենալու մեր ժողովրդի զավակներին:

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 24-ի գիշերը «Իսլամական պետությունը» հարձակվել է ասորական գյուղերի վրա, ինչի հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

«Իսլամական պետությունն» առևանգել է ավելի քան 220 մարդկու, ովքեր բնակվում էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե մարզի ասորական գյուղերում: Իսլամիստները գրավել են տասնյակից ավելի ասորական գյուղեր, որտեղ քրդական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել ԻՊ-ի դեմ, այրվել են 2 հնագույն եկեղեցիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում