Ողջ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք հոդվածը` Русский