Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսը նամակներ է հղել Եգիպտոսի Նախագահին և ղպտի եկեղեցու հոգևոր պետին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը նամակներ է հղել Եգիպտոսի Նախագահին և ղպտի եկեղեցու հոգևոր պետին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը իսլամիստ ծայրահեղականների կողմից Լիբիայում 21 ղպտի եգիպտացիների մահվան առիթով ցավակցական և զորակցական նամակներ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիին և ղպտի եկեղեցու հոգևոր պետ Թավատրոս Բ. Պատրիարքին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկսոության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետ ցավակցություն հայտնելուց հետո Եգիպտոսի ժողովրդին հիշեցրել է ծայրահեղականության վտանգավոր հետևանքների մասին, որը խաթարում է քրիստոնյա-իսլամ խաղաղ համագոյակցությունը:

Թավատրոս Բ. Պատրիարքին ուղղված իր նամակի մեջ Արամ Ա. Վեհափառն իր վշտակցությունն է հայտնել ղպտի եկեղեցու 21անմեղ զավակների համար` նրանց կոչելով 21-րդ դարի նահատակներ: «Քրիստոնեական եկեղեցու համար մարտիրոսները հատուկ տեղ են գրավում, 21 ղպտիները, որոնք արյան նահատակությամբ մկրտվեցին, պետք է ամրապնդեն մեզ, մեր հավատքին անսասան մնալու»,- նշվել է նամակի մեջ:

Նամակների ավարտին Նորին Սրբությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից զորակցություն է հայտնել եգիպտացի ժողովրդին և Ղպտի քույր եկեղեցուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում