Հասարակական

Լենինգրադյան փողոցում բախվել են «ԶԻԼ» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ

1 րոպեի ընթերցում

Լենինգրադյան փողոցում բախվել են «ԶԻԼ» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին` ժամը 07.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 ՍՏ 65 և «Սամանդ» մակնիշի 34 DT 854 պետհամարանիշերով ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել: «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ե.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում