Հասարակական

Արամ Ա Կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահից

1 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահից

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահից:Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից: Նամակի մեջ նշվել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` ինձ ուղղված համակրանքի, զորակցության և բարեկամության պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել, աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով: Այս ատելի արարքի միջոցով հարձակման էր ենթարկվել պետության հեղինակությունը և ժողովրդավարությունը: Արդարև, ժողովրդավարությունը խոսքի, մտածելակերպի և ստեղծագործության ազատությունն է, միաժամանակ ժողովրդավարությունը նշանակում է բազմազանություն:

Ֆրանսիան չպետք է տեղի տա խավարամտության, և ես պետք է շարունակեմ Ֆրանսիայի անունով դրոշակակիր դառնալ թե ազգային և թե միջազգային մակարդակներում մեր հիմնական արժեքներով՝ ազատության, հանդուրժողականության, արդարության և խաղաղության:

Մեկ անգամ ևս իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեր աջակցության համար,

խնդրում եմ Ձերդ Սրբությանը` ընդունել իմ հարգանքը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում