Դեկտեմբերի 9-ը Հայաստանում սահմանվում է աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը Հայաստանում նշել որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր: Գործադիրի նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կառավարությունըսկզբունքային առարկություններ չունի «Հայաստանի Հան­­րապետության տո­ների և հիշա­տա­­կի օրե­րի մա­սին»ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վե­րա­­բերյալ: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծեց, որ նախագծով Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ամրագրվում ապրիլի 24-ը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

«Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ասված է պատգամավորների հիմնավորման մեջ:

Նախաձեռնության հեղինակներն ենԱրտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա