Հայաստանն ու Չեխիան կշարունակեն համագործակցել վտանգավոր նյութերի համահունչ կառավարման ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայսի Գրիգորյանն այսօր` փետրվարի 9-ին, ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բարձր գնահատելով համագործակցության դրական փորձը և հիմք ընդունելով 2014-ին ՀՀ բնապահպանության նախարարության և Չեխիայի շրջակա միջավայրի նախարարությունների միջև ստորագրված համատեղ հռչակագիրը` կողմերը քննարկել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Դեսպան Միկիսկան առաջարկել է շարունակել համագործակցությունը վտանգավոր նյութերի և թափոնների համահունչ կառավարման ոլորտում, մասնավորապես, ՆԱՏՕ-ի` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրի լուծման համար տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցելության և համագործակցության պատրաստակամության համար, իր կողմից հույս է հայտնել, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունները բազում նոր ծրագրերի հիմքն են լինելու:

Այս համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, մթնոլորտային օդի պահպանության, հողերի պահպանության և ռեկուլտիվացման, Հայաստանում էկոտուրիզմի զարգացման, ԲՀՊՏ-ների արդյունավետ և կայուն կառավարման ոլորտներում:

Երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ստորագրած համատեղ հռչակագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը «Դիլիջան» և «Կրկնոշ» ազգային պարկերի միջև:

Հայերեն English

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով