Միջազգային

ՌԴ-ԵՄ գործընկերությունը փորձությանը չդիմակայեց. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

 ՌԴ-ԵՄ գործընկերությունը փորձությանը չդիմակայեց. Սերգեյ Լավրով

ՄՅՈՒՆԽԵՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ԵՄ ռազմավարական գործընկեությունը չկարողացավ դիմակայել փորձությանը: Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` հավելելով, որ պատճառն այն է, որ ԵՄ-ն նախընտրեց առճակատման ճանապարհը:

«Վերջին մեկ տարվա իրադարձությունները հաստատում են մեր նախազգուշացումների իրավացիությունը, որ եվրոպական անվտանգությունն ունի համակարգային խնդիրներ»,- ասել է Լավրովը` հավելելով, որ Եվրոպայում անվտանգության համակարգի խնդիրների առաջացման մեղավորը ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցներն են: Այս մասինհաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն:

Լավրովը նշել է, որ եվրոպական անվտանգության համակարգը, որը հենված է ՄԱԿ-ի դրույթների եւ Հելսինկյան սկզբունքների հիմա վրա, վաղուց փոխարինվել է ԱՄՆ-ով եւ իր դաշնակիցներով:

Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է ապակառուցողականության մեջ` նշելով, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ն այնպիսի քայլեր է նախաձեռնել, որոնք ավելի են խորացրել ճգնաժամը:

«Յուրաքանչյուր բարդ իրավիճակում մեր ամերիկացի գործըներները փորձում են սլաքներն ուղղել դեպի Ռուսաստանը»,-ասել է Լավրովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում