Տարածաշրջանային

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասը հայտարարել է, որ ինքը չի կարող ասել, թե ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորյան ուղերձում ինչ եզրույթով կբնորոշի 1915 թվականի իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Բասն ասել է, որ 1915 թվականին տեղի ունեցած կոտորածների ու ողբերգությունների փաստերի ընդունումն «օգտագակար կլինի ե՛ւ թուրքերի, ե՛ւ հայերի, ինչպես նաեւ նրանց սերունդների համար»:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման մասին հարցին, դեսպանն ասել է, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ արտահայտություն կընտրեն ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը այդ իրադարձությունները բնորոշելու համար: Նա նշել է, որ 1915թ. իրադարձությունների հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել:

«Մեր քաղաքականությունն այն է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի քաղաքացիների համար օգտակար կլինի 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի կոտորածներն եւ ողբերգություններն ընդունել ճիշտ եւ արդար կերպով», -ասել է նա:

Անդրադառնալով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հետ կապված թուրքական կողմի հրավերին, Բասը նշել է, որ «դեռ վաղ է ասել, թե պաշտոնական ինչպիսի մակարդակով ԱՄՆ-ը կմասնակցի այդ միջոցառմանը»:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի «ամենակարեւոր գործընկերներից» մեկն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում