Թուրքիայի փոխվարչապետը խոստովանել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հստակ ծրագիր չունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև ապրիլ քայլեր չեն արվի, քանի որ դա հակասում է Անկարայի տրամաբանությանը: Ավելին, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հստակ ծրագիր չունի: Այս մասին թուրքական Daily Sabah պարբերականի հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը` նշելով, թե ապագայում դրական զարգացումները հնարավոր են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արընչը ևս մեկ անգամ խոստովանել է, որ Շվեյցարիայում Հայաստանի հետ կնքած արձանագրությունները, Անկարայի պատկերացմամբ, ներառել են նախապայմաններ. «Մենք ասացինք, որ կբացենք սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք որոշակի պայմանների դեպքում: Պայմաններից մեկը մեր ընկեր և հարևան Ադրբեջանի հետ ունեցած խնդիրն է: Այդ հարաբերության կարգավորման հետ միաժամանակ մենք պատրաստվում էինք քայլեր ձեռնարկել: Գուցե գիտակցաբար` Հայաստանը դրանք մերժեց»: Թուրքիայի փոխվարչապետն, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ հայ ժողովուրդն ու կառավարությունը ցանկանում են ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ: Արընչը խոսել է համատեղ պատմության թեզի մասին` նշելով, որ «անհրաժեշտ է շարունակել պատմական միասնականությունը Օսմանյան կայսրության «ազնիվ մարդկանց»` հայերի հետ»: «Այս միասնականությունը միայն հայերի համար չէ, այն նաև հույների ու հրեաների համար է: Մենք բազմամշակութային հասարակությունից ենք սերում»,- ասել է փոխվարչապետը` հույս ունենալով, որ այս հանգամանքը պետք է հաշվի առնել Թուրքիայի եվրաինտեգրման համատեքստում:

Անդրադառնալով լրագրողի ճշտող հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ լավատեսությունը և արդյոք կան դրան ուղղված հստակ քայլեր` Արընչը նշել է, որ դա պարզապես իրենց արտաքին քաղաքական հայեցակարգից է բխում: «Մենք մշտապես մեր հարևանների հետ «զրո խնդիր» քաղաքականություն ենք վարում: Այս համատեքստում մենք չունենք որևէ նոր ծրագիր` կապված Հայաստանի հետ»,- հայտնել է Թուրքիայի փոխվարչապետը` հույս է հայտնելով, որ քաղաքական զարգացումները կարող են հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա